Մահացել է «Կոսմոպոլիտան» ամսագրի գլխավոր խմբագիրը

90 տարեկան հասակում Կոլումբիայի համալսարանի բժշկական կենտրոնում կարճատև հոսպիտալավորումից հետո կյանքից հեռացել է «Կոսմոպոլիտան» ամսագրի նախկին գլխավոր խմբագիր Հելեն Գերլի Բրաունը:

Բրաունն ամսագիրը ղեկավարել է 32 տարի` 1965-1996 թթ.: Հենց նրա ղեկավարության օրոք է «Կոսմոպոլիտանը» դարձել ամենակարդացվող և վաճառվող ամսագրերից մեկը:

Հելենը մի շարք գրքերի հեղինակ է: 1962թ. նրա «Սեքսը և միայնակ կինը» գիրքը հայտնվել է ազգային բեսթսելերների ցանկում:

Միաժամանակ` մինչև կյանքի վերջին օրերը նա բարեգործությամբ է զբաղվել: 2012թ. Հելեն Բրաունը $30 մլն է նվիրաբերել Կոլումբիայի և Սթենֆորդի համալսարաններին` մեդիա ոլորտի ինովացիաների ինստիտուտ հիմնադրելու նպատակով:

«Հելենն աշխարհում ամենահայտնի խմբագիրներից և լրագրողներից էր: Նա լրագրության իսկական կին առաջամարտիկ էր»,- ասել է «Կոսմոպոլիտանի» սեփականատեր HearstCorp ընկերության ներկայացուցիչ Ֆրենկ Բենակը:

Նշենք, որ «Կոսմոպոլիտանի» առաջին համարը լույս է տեսել 1886թ.` որպես ընտանեկան պարբերական: 1960-ի վերջից այն վերածվել է բացառապես կանանց համար նախատեսված ամսագրի:

Մեկնաբանել