Ադրբեջանը պետք է հարգի Հայաստանի տարածքային ամբողջականությունը. Մակրոնը խոսել է Ալիևի հետ

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հեռախոսազրույցում վերահաստատել է Հայաստանի տարածքային ամբողջականությունը հարգելու իր պահանջը։ Հայտնում է Ելիսեյան պալատի մամուլի ծառայությունը։

«Պետության ղեկավարը ևս մեկ անգամ կոչ է արել Իլհամ Ալիևին վերադառնալ հրադադարի ռեժիմին և զինվորականներին վերադարձնել իրենց նախնական դիրքեր»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Մակրոնը Ալիևի հետ զրույցում հաստատել է նաև Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի պատրաստակամությունը՝ շարունակելու բանակցությունները չլուծված հարցերի շուրջ՝ վստահեցնելով, որ Ֆրանսիան իր հերթին պատրաստ է ջանքեր ներդնել։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Փաշինյանը երեկ Ֆրանսիայում հանդիպում է ունեցել նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Հանդիպմանը հաջորդած համատեղ ասուլիսում Փաշինյանը միջազգային հանրությանն առաջարկել է դիտորդներ ուղարկել Հայաստանի սահմանամերձ շրջաններ։