Ֆրանսիան պատվիրակություն կուղարկի Հայաստան՝ գնահատելու իրավիճակը սահմանին

Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը Փարիզում հանդիպել է իր ֆրանսիացի պաշտոնակցի հետ։

Հանդիպման մասին Թվիթերի իր էջում գրառում է կատարել Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիեն Լըքորնյուն։

«Իմ հայ պաշտոնակից Սուրեն Պապիկյանի հետ քննարկել եմ Ադրբեջանի հետ սահմանին տիրող իրավիճակը․ ռազմական գործողությունները պետք է դադարեցվեն և ադրբեջանական ուժերը վերադառնան ելման դիրքեր։ Իրավիճակը գնահատելու համար ֆրանսիական պատվիրակություն կուղարկվի Հայաստան»,- գրել է Ֆրանսիայի պաշտպանության նախարարը։