Ռուսաստանի դեսպանն այցելել է Գորիս և Ջերմուկ 

Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը այցելել է Գորիս և Ջերմուկ, հաղորդում է Սպուտնիկ Արմենիա կայքը։

«Դեսպանը տեղում հանդիպել է հայկական բանակի հրամանատարության ներկայացուցիչների հետ, ծանոթացել այս տարվա սեպտեմբերի 13-14-ը ադրբեջանական գնդակոծությունների հետևանքով սահմանամերձ շրջաններում հասցված վնասներին։ Կոպիրկինը եղել է նաև Գորիս քաղաքում 102-րդ ռուսական ռազմաբազայի առանձին գումարտակի և Սիսիան քաղաքում ռուսական խաղաղապահ զորախմբի առանձին ավիացիոն խմբի տեղակայման վայրում»,- նշվում է ՌԴ դեսպանատան հաղորդագրությունում։

Մեկնաբանել