Հայաստանը Հնդկաստանի հետ 245 մլն դոլարի զենքի պայմանագիր է ստորագրել․ հնդկական Economic Times
Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի հետ հրթիռների, արկերի և զինամամթերքի մատակարարման խոշոր պատվեր է ստորագրել, գրում է հնդկական Economic Times-ը: Ըստ կայքի՝ երկու երկրների կառավարությունները զենքի և զինամթերքի մատակարարման պայմանագրերը ստորագրել են այս ամսվա ընթացքում։ Հայաստանը Հնդկաստանից կստանա ժամանակակից «Պինակա» hամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային միջոցներ և այլ զինամթերք: Ռազմամթերքի մատակարարման գործարքի գինը գնահատվում է մոտ 245 միլիոն դոլար: Հնդկաստանը Հայաստանին սպառազինություն էր վաճառել նաև 2020-ին։ Այդ ժամանակ հայկական կողմը մոտ 40 մլն դոլարով ձեռք էր բերել չորս Swathi ռադարներ։
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed