Հայաստանը 2022 թվականը կամփոփի 11-12 տոկոս տնտեսական աճի ցուցանիշով

Հայաստանը 2022 թվականը կամփոփի 11-12 տոկոս տնտեսական աճի ցուցանիշով։ Սեպտեմբերի 29-ին կառավարության նիստում այդ մասին հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը՝ ներկայացնելով 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը։

Սա, ըստ կառավարության, պայմանավորված է Ռուսաստանից դեպի Հայաստան ՏՏ ոլորտի ընկերությունների, մարդկանց և կապիտալի աննախադեպ ներհոսքերով, ինչպես նաև պատժամիջոցների հետևանքով որոշ երկրներից ՌԴ ներմուծման շուկայի սահմանափակումների արդյունքում Հայաստանից դեպի Ռուսաստան արտահանման պահանջարկի ավելացմամբ։ Սա վերջին 14 տարիների ամենաբարձր ցուցանիշն է։

Հաջորդ տարվա համար տնտեսական աճը կանխատեսվում է յոթ տոկոս։