ՀՀ ռազմական բյուջեն 2023 թվականին կաճի 47 տոկոսով

Անի Գրիգորյան ՀՀ պաշտպանության ապահովման բյուջեն 2023-ի նախատեսվում է ավելացնել 47,2 տոկոսով կամ 160 մլրդ 716 մլն դրամով։ Այս մասին տեղեկանում ենք 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծից։ Այսպիսով, 2023-ին ՀՀ պաշտպանության ապահովման բյուջեն կկազմի 501 մլրդ 285 մլն դրամ։ «…Դրա շրջանակում նախատեսվում են ՀՀ զինված ուժերի պահպանման, ռազմական, մարտական տեխնիկայի, տրանսպորտային միջոցների, կապի համակարգի սարքավորումների, զորանոցային և տեխնիկական գույքի, պարենի, հանդերձանքի, վառելիքա-քսուքային նյութերի սահմանված պաշարների մակարդակի, զենքի և զինամթերքի հնարավոր ներհանրապետական գնումների, բանակի մարտունակության և կենսապահովման պահանջների բավարարման ծախսերը»,- նշված է բյուջեի նախագծում։ 2022-ին պաշտպանութան ապահովմանն ուղղվել էր 340 մլրդ 569 մլն դրամ, իսկ 2021-ին՝ 333 մլրդ 726 … Continue reading ՀՀ ռազմական բյուջեն 2023 թվականին կաճի 47 տոկոսով