2023-ին Հայաստանում նվազագույն աշխատավարձը կբարձրանա

Հայաստանում նվազագույն ամսական աշխատավարձը 2023-ին 68 հազար դրամից կդառնա 75 հազար դրամ․ 2023-ի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը։

Կառավարությունն իր հնգամյա զարգացման ծրագրում նախատեսում է նվազագույն աշխատավարձը 2026-ին դարձնել 85 հազար դրամ։ 2024-ի համար նախատեսվում է նվազագույն աշխատավարձը հասցնել 79 հազար դրամի։

Մեկնաբանել