ՊՆ-ն հայտարարում է հերթական վարժական հավաքներ անցկացնելու մասին

Պաշտպանության նախարարությունը հայտարարում է հերթական պլանային վարժական հավաքներ անցկացնելու մասին։

«ՀՀ պաշտպանության նախարարության առաջարկած նախագծի հիման վրա ՀՀ կառավարությունը որոշում է ընդունել հերթական պլանային վարժական հավաքներ հայտարարելու մասին: Հերթական պլանային հավաքներին ներգրավվելու են պահեստազորայիններ՝ համազորային և հրթիռահրետանային մասնագիտություններով: Վարժական հավաքներն անցկացվելու են մինչև նոյեմբերի 22-ը»,- տեղեկացնում է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

Մեկնաբանել