Ադրբեջանը հրթիռակոծել է Հայաստանից Իրան գնացող բարձրավոլտ էլեկտրագծերը

Վերջին ագրեսիայի ժամանակ ադրբեջանական զինուժը միտումնավոր հրթիռակոծել է Իրան գնացող բարձրավոլտ էլեկտրահաղորդման գծերը, որից հետո կրակել են մասնագետների վրա, որոնք 12 ժամ փորձել են մոտենալ վնասը վերականգնելու համար․ այս մասին հայտարարել է Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը Գեղարքունիքի մարզի Կութ գյուղում դիվանագետների հետ հանդիպմանը։

Նա ասել է, որ հրթիռակոծության արդյունքում խաթարվել է դեպի Իրան էլեկտրասնուցումը, առաջացել է էլեկտրաէներգիայի ավելցուկ, ինչի պատճառով Հայաստանը ստիպված է եղել կրկնակի կրճատել ատոմակայանի, Երևանի ՋԷԿ-ի և էլեկտրաէներգիա արտադրող այլ ձեռնարկությունների հզորությունը։

Մեկնաբանել