Ջերմուկի հատվածում Ադրբեջանը գրավել է դիրքեր, որոնք մարտավարական կարևորություն չունեն․ ԳՇ պետի տեղակալ

The forests of the southeastern part of Armenia are on fire after the attacks of Azerbaijani forces

Սեպտեմբերի 13-ի ադրբեջանական սադրանքի արդյունքում հակառակորդին հաջողվել է Վարդենիսի ուղղությամբ գրավել մի քանի մարտական դիրք, որոնք կարևոր չեն մարտավարական տեսանկյունից, սակայն կարևոր են ռազմավարական տեսանկյունից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ գեներալ-մայոր Առաքել Մարտիկյանն այս մասին Վարդենիսում հայտնել է օտարերկրյա դիվանագետներին՝ անդրադառնալով հարցին, թե այդ հատվածում ինչ կորուստներ են եղել:

Մարտիկյանը նշել է, որ ամենամեծ տարածքային կորուստները եղել են Ջերմուկի հատվածում:

«Չենք կարող ասել, թե այստեղ տարածքային լուրջ առաջխաղացում են ունեցել, իրենց հաջողվել է մի քանի մարտական դիրք գրավել: Բայց այդ մարտական դիրքերը մարտավարական տեսանկյունից այդքան կարևոր չեն, ռազմավարական տեսանկյունից դրանք կարևոր են, քանի որ անմիջականորեն կախված են մեր բնակավայրերի վրա, կարողանում են որոշակի հսկողություն սահմանել մեր ճանապարհների, երթուղիների վրա: Եվ ամենակարևորը՝ իրենց ներկայությամբ հոգեպես և բարոյապես ճնշում են մոտակա գյուղերի բնակիչներին»,- ասել է ԳՇ պետի տեղակալը:

Մեկնաբանել