ԱԽ քարտուղարը հանդիպումներ է ունեցել ԱՄՆ ուժային կառույցներում

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտում հանդիպել է Պաշտպանության քարտուղարի փոխտեղակալ Լաուրա Կուպերի հետ, հայտնում են ԱԽ գրասենյակից։

Հանդիպմանը Գրիգորյանը մանրամասն ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Ադրբեջանի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ ձեռնարկած լայնածավալ ագրեսիան և դրա հետևանքները:

«Կողմերը քննարկել են երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարները: Մասնավորապես երկուստեք կարևորել են ՀՀ զինված ուժերի ժողովրդավարական կառավարման, թափանցիկության և հաշվետվողականության բարձրացմանն ուղղված աշխատանքները»,- ասված է հաղորդագրությունում։

Գրասենյակից հայտնում են, որ Արմեն Գրիգորյանը Վաշինգտոն այցի շրջանակներում աշխատանքային հանդիպումներ է ունեցել նաև Կենտրոնական հետախուզական գործակալության Լենգլիում գտնվող գլխամասային գրասենյակում:

Մեկնաբանել