Փելոսիի այցի մասին Բելառուսի ԱԳ նախարարի հայտարարության համար դեսպանը հրավիրվել է ՀՀ ԱԳՆ

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի վերաբերյալ Բելառուսի արտգործնախարարի հայտարարության առնչությամբ ՀՀ-ում Բելառուսի դեսպանը հրավիրվել է Հայաստանի ԱԳ նախարարություն։

«Հայաստանում Բելառուսի դիվանագիտական առաքելության ղեկավարը հրավիրվել է ՀՀ ԱԳ նախարարություն, որտեղ նրան է փոխանցվել հայաստանյան կողմի մտահոգությունն ու նկատառումները վերոնշյալ հայտարարության կապակցությամբ»,- «News.am»-ի հարցին ի պատասխան ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

Օրերս Բելառուսի արտգործնախարար Վլադիմիր Մակեյը լրագրողների հետ զրույցի ընթացքում հայտարարել էր, որ ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի Հայաստան կատարած այցի օրինակով այցելությունները նպաստում են հակամարտությունների սրմանը:

Մեկնաբանել