ՊՍԺ-ի շվեդ հարձակվող Զլատան Իբրահիմովիչը բաց կթողնի Շվեդիա – Բրազիլիայի ընկերական հանդիպումը, տեղեկացնում է L’Equipe-ը:
Աղբյուրի հաղորդմամբ` ֆուտբոլիստը վնասվածք է ստացել Ֆրանսիայի առաջնության մեկնարկային տուրի` «Լորյանի» հետ հանդիպմանը (2:2): Զլատանը կարող է բաց թողնել մոտ երկու շաբաթ:
Հիշեցնենք, որ վերոնշյալ խաղում Իբրահիմովիչը դուբլ էր ձևակերպել ու փրկել էր իր թիմին պարտությունից: