Ադրբեջանական ագրեսիան և հարևանների դիրքորոշումները

Ադրբեջանը փորձում է իր պատկերացրած «խաղաղությունը» պարտադրել Հայաստանին, այն է՝ վերջինիս համար «կարմիր գծեր» համարվող հարցերում հասնել զիջումների, կարծում է ՍիվիլՆեթի վերլուծաբան Գեորգի Միրզաբեկյանը։ Նրա խոսքով՝ ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիան այդ քաղաքականության անբաժանելի մասն էր։ Միրզաբեկյանն ասում է, որ միջանցքային տրամաբանությունը Իրանի համար անընդունելի է, քանի որ Իրանը ադրբեջանա-թուրքական տանդեմից այդ առումով շատ լուրջ վտանգ է տեսնում։

Մեկնաբանել