Եվրոպական մամուլը՝ Ռուսաստանի՝ ուկրաինական տարածքների բռնակցման մասին

Eurotopics.net կայքը, որը եվրոպական մամուլի ամենօրյա լրաքաղ է անում, ի մի է բերել Ռուսաստանի՝ ուկրաինական տարածքների բռնակցման մասին արձագանքները։

Պուտինը բարձրացնում է խաղադրույքները և ինքն իրեն մղում անկյուն, գրում է Süddeutsche Zeitung-ը։

«Եթե նրա բանակն այս [նոր բռնակցված] տարածքներում պարտություն կրի, ապա նա այլևս չի կարող դա ներկայացնել որպես պարզ «վերախմբավորում»։ Այս դեպքում դա նման կլինի Պուտինի կողմից ռուսական տարածքների կորստին։ Հաջորդ հարցն այն է, թե արդյոք անեքսիայի շուրջ ցնծությունը կարո՞ղ է խեղդել մոբիլիզացիայի շուրջ դժգոհությունն ու զայրույթը։ …Այսպես կոչված՝ նոր տարածքների անեքսիան Պուտինի ամենակարևոր հաղթաթուղթն է՝ երկրում տիրող տրամադրությունների առումով։ Եվ հիմա այս հաղթաթուղթը կարող է պարզապես պայթել, և ակնթարթորեն այրվել ներկայիս մոբիլիզացիայի քաոսի ֆոնին: Թերևս դա է պատճառը, որ Կրեմլը մինչև ուրբաթ հետաձգում էր տոնակատարության ժամկետի հաստատումը։ Արտաքինից քիչ բան է ընթանում Պուտինի համար նախատեսված պլանի համաձայն»:

Այժմ ճանապարհը բաց է միջուկային զենքի կիրառման համար, գրում է իտալական La Stampa-ն։

«Այսօրվանից այն չի լինի այն պատերազմը, որը մենք տեսել ենք մինչ այժմ։ …Եվ այս ամենը հանրաքվեի պատճառով, որը, ելնելով դրա անցկացման պայմաններից, ինչպես նաև կամայական ու միակողմանի բնույթից, իրավական ուժ չունի։ Բայց դա ոչինչ չի փոխում այն ​​առումով, որ հանրաքվեն կարող է հիմք լինել Պուտինի միջուկային շանտաժի համար. եթե դուք համարձակվեք հարձակվել Դոնբասի կամ մեր կողմից վերահսկվող ափի հատվածի վրա, ապա մենք դա կհավասարեցնենք Մոսկվայի կամ Սանկտ Պետերբուրգի վրա հարձակմանը, ինչը մեզ իրավունք կտա պաշտպանվելու, այդ թվում՝ միջուկային զենքի օգնությամբ»։

Այժմ Ռուսաստանը կձեռնարկի Ուկրաինայի ամբողջական ոչնչացումը, Ադևարուլը նման կանխատեսում է անում.

Այժմ Ռուսաստանը կփորձի հասնել Ուկրաինայի ամբողջական ոչնչացմանը, զգուշացնում է ռումինական Adevărul-ը:

«Ռուսաստանը հնարավորություն ունի հրթիռային հարվածներ հասցնել Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի և այլ խոշոր քաղաքների ռազմական և վարչական կենտրոններին: Ռուսաստանն այն վիճակում է, որ կարող է ոչնչացնել այն հանգույցները, որոնք ապահովում են էլեկտրաէներգիայի փոխանցումը։ Այն կարող է հարվածել ամբարտակներին, և այդպիսով փորձել հեղեղել Ուկրաինայի հսկայական տարածքները: Հարձակման թիրախ կարող են լինել երկաթուղիները, կամուրջները և հիմնական մայրուղիները: Այս ամենը միլիոնավոր ուկրաինացիների առօրյան կաթվածահար անելու համար է։ Եվ Մոսկվան կշարունակի ոչնչացնել երկիրը, քանի դեռ Ուկրաինայի ղեկավարությունը դուրս չի հանել սպիտակ դրոշը և խնդրել դադարեցնել ռազմական գործողությունները»:

Ռուսական պետությունը կորցնում է վերահսկողությունը, այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է ռուս քաղաքական վերլուծաբան Եկատերինա Շուլմանը (Государство 404

«Դրանից հետո Ռուսաստանի Դաշնությունը, որը մենք գիտեինք, կանցնի իր գոյության նոր փուլ՝ դառնալով ապալեգիտիմացված սահման ունեցող պետություն, այդ թվում՝ բեկորների, որոնք ոչ միայն դե յուրե չեն ճանաչվի որևէ այլ երկրի կամ միջազգային կազմակերպության կողմից, այլև չեն վերահսկվում կենտրոնական վարչակազմի կողմից դե ֆակտո (ի տարբերություն, օրինակ, Ղրիմի)։ […] Սա քայքայվող վարչակազմ է՝ անկարող իրականացնելու իր հիմնական գործառույթներն իր սահմաններում»

Իսպանական El Periódico de España-ն կոչ է անում ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա՝ նրան բանակցությունների սեղանի շուրջ բերելու համար։

«Արևելյան Ուկրաինան Ղրիմի գծով միացնելու Ռուսաստանի ցանկությունը, ինչպես նաև էներգետիկ շանտաժի միջոցով Եվրոպայի դեմ Կրեմլի սադրանքները շատ են դժվարացնում հակամարտող կողմերին բանակցությունների սեղանի շուրջ բերելը։ Ուկրաինային զենք մատակարարելու և ռուսական տնտեսությունը խեղդելու ԱՄՆ-ի և Եվրամիության ջանքերն արդյունք տալիս են։ …Այնուամենայնիվ, այդ միջոցները պետք է ուղեկցվեն դիվանագիտական ​​ջանքերով՝ Մոսկվայի մեկուսացումը մեծացնելու համար։ Այս առումով Չինաստանի հետ համաձայնագիրը որոշիչ կլինի, և պետք է դրան հնարավորինս արագ հետամուտ լինել»։

Մեկնաբանել