Մարտական դիրքում զինվորի դի է հայտնաբերվել

Սեպտեմբերի 30-ին՝ ժամը 23:40-ի սահմաններում, պաշտպանության նախարարության N զորամասի մարտական դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Հրաչյա Տիգրանի Քարամյանի (ծնվ. 2003թ.) դին` դեռևս անհայտ հանգամանքներում ստացած հրազենային վիրավորումով: Այս մասին տեղեկացնում են Հայաստանի պաշտպանության նախարարությունից՝ հավելելով, որ տարվում է քննություն դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար:

Մեկնաբանել