Ներողություն եմ խնդրում «Էրատո» ջոկատի բոլոր կանանցից․ Աննա Հակոբյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան էջում ներողություն է խնդրել 2020-ի պատերազմի ժամանակ իր կողմից ձևավորած «Էրատո» ջոկատի անդամներից։ Նրա խոսքով՝ ջոկատի կանանց պատերազմից հետո թիրախավորել են ու ծաղրի ենթարկել։

«‎Այսօր, 44-օրյա պատերազմից երկու տարի անց ես ուզում եմ ներողություն խնդրել իմ ջոկատի բոլոր կանանցից այս երկու տարում իրենց հետ կատարվածի համար։ Այդ կանայք բոլորը անարգանքի սյունին գամվեցին, քարկոծվեցին, պատվազրկվեցին, ծաղրի, ատելության, ամոթանքի ենթարկվեցին, հետապնդվեցին՝ ոմանց աշխատանքից ազատեցին, ոմանց ուսումից։ Ես ներողություն եմ խնդրում նրանցից, որ պատճառ եղա, որպեսզի նրանց մեկ օրվա մեջ դարձնեն «շարքային անբարոյականներ»,- գրել է Աննա Հակոբյանը։