Սերժ Թանգյանը կոչ է արել միանալ «Փրկենք Թեղուտը» շարժմանը

«Թեղուտի պղնձամոլիբդենային հանքի շահագործումը բազմաթիվ բացասական հետևանքներ ունի» վերնագրով հրապարակման մեջ նշվում է. «Թեղուտի անտառում պղնձամոլիբդենային հանքի շահագործումը շատ «թանկ կնստի» Հայաստանի հողի և բազմաթիվ սերունդների վրա. այդ գինն ընտանիքներն ու կառավարությունը ապագայում ավելիով պիտի կվճարեն»:

Տեղեկացվում է, որ Սերժ Թանգյանը ազդեցիկ տեսանյութ է թողարկել Թեղուտի անտառում պղնձամոլիբդենային հանքի շահագործման դեմ և ի պաշտպանություն «Փրկենք Թեղուտը» շարժման. «Այնտեղ նա բացատրում է, որ կուսականորեն գեղեցիկ Թեղուտի անտառը` Հայաստանի` լավագույնս պահպանված վերջին անտառներից մեկը, գտնվում է ամբողջությամբ հատվելու և պղնձի հանքի վերածվելու վտանգի տակ, քանի որ բաց հանքի շահագործմամբ` 500 մլն տոննա թունավոր թափոն կանջատվի, և ևս 600 մլն տոննա` լրացուցիչ թափոն»:

Սերժ Թանգյանը նաև նշել է, որ Թեղուտի անտառն իր առանձնահատուկ էկոհամակարգով` սաղարթախիտ ծառերով, գետերով, հազվագյուտ բույսերով և կենդանիներով, առհավետ վերացվելու խոցելի դիրքում է: Այս փառահեղ բնական հրաշալիքը էկոլոգիական մեռած գոտի դառնալու վտանգի առջև է, ինչն իր դրոշմը կթողնի հարյուրավոր եթե ոչ հազարավոր տարիների վրա: Հանքարդյունաբերությունը տնտեսական աճի աղբյուր է, սակայն Հայաստանում ավելի քան 500 հանքեր կան և դրանք որևէ էական ազդեցություն չեն ունենում կենսամակարդակի բարելավման վրա:

Մեկնաբանել