Համացանցում է հայտնվել ադրբեջանցիների կողմից հայ ռազմագերիների սպանության տեսանյութ

Համացանցում տեսանյութ է տարածվել, որում, ըստ ամենայնի, ադրբեջանցի զինվորականները սպանում են գերեվարված հայ զինծառայողների։ Պատերազմական հանցագործությունը ենթադրաբար տեղի է ունեցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման ժամանակ։ Տեսնայութում երևում է, որ ադրբեջանցի զինվորականները չորս կողմից ինքնաձիգներից կրակ են բացում գետնին նստած մոտ հինգ հայ զինվորների վրա։

Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է այս դեպքին՝ Թվիթերում անելով հետևյալ գրառումը․

«Եվս մեկ սարսափելի տեսանյութ, որում, ըստ ամենայնի, մահապատժի են ենթարկում հայ ռազմագերիներին: Եթե ​​ապացուցվի այս տեսանյութի իսկությունը, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի, և մեղավորները պատժվեն»:

Մեկնաբանել