Համացանցում տեսանյութ է տարածվել, որում, ըստ ամենայնի, ադրբեջանցի զինվորականները սպանում են գերեվարված հայ զինծառայողների։ Պատերազմական հանցագործությունը ենթադրաբար տեղի է ունեցել սեպտեմբերի 13-14-ին Հայաստանի վրա ադրբեջանական հարձակման ժամանակ։ Տեսնայութում երևում է, որ ադրբեջանցի զինվորականները չորս կողմից ինքնաձիգներից կրակ են բացում գետնին նստած մոտ հինգ հայ զինվորների վրա։
Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն անդրադարձել է այս դեպքին՝ Թվիթերում անելով հետևյալ գրառումը․
«Եվս մեկ սարսափելի տեսանյութ, որում, ըստ ամենայնի, մահապատժի են ենթարկում հայ ռազմագերիներին: Եթե ապացուցվի այս տեսանյութի իսկությունը, ապա սա ռազմական հանցագործություն է, որը պետք է հետաքննվի, և մեղավորները պատժվեն»:
Another horrible video has emerged of Armenian prisoners of war apparently being executed. If this video is proven to be authentic then this is a war crime that needs to be investigated and the perpetrators punished.
— Toivo Klaar (@ToivoKlaar) October 2, 2022