Վաշինգտոնից հետո Արմեն Գրիգորյանը մեկնում է Բրյուսել

Հոկտեմբերի 3-ին Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն աշխատանքային այցով կմեկնի Բրյուսել, հայտնում են ԱԽ գրասենյակից։

«Աշխատանքային այցի շրջանակներում, ՆԱՏՕ-ի կետրոնակայանում, նախատեսված է ԱԽ քարտուղարի հանդիպումը` ՆԱՏՕ-ում անդամ պետությունների մշտական ներկայացուցիչների տեղակալների կոմիտեի (DPRC) հետ»,- ասված է հաղորդագրությունում։

Նախորդ շաբաթ Արմեն Գրիգորյանը աշխատանքային այցով Վաշինգտոնում էր։ ԱԽ քարտուղարը հանդիպումներ էր ունեցել Քարնեգի հիմնադրամում, ինչպես նաև ԱՄՆ ուժային կառույցների ներկայացուցիչների հետ։

Մեկնաբանել