Վերջին շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 910 նոր դեպք, մահացել է 8 մարդ

Վերջին մեկ շաբաթում Հայաստանում կատարվել է 4 850 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 910 նոր դեպք։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Դրական է եղել կատարված թեստերի 18,7 տոկոսը։

Նույն ժամանակահատվածում առողջացել է 1 368 մարդ, գրանցվել մահվան 8 դեպք։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 1 684 քաղաքացի։