Վերջին մեկ շաբաթում Հայաստանում կատարվել է 4 850 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 910 նոր դեպք։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։
Դրական է եղել կատարված թեստերի 18,7 տոկոսը։
Նույն ժամանակահատվածում առողջացել է 1 368 մարդ, գրանցվել մահվան 8 դեպք։
Այս պահին փաստացի բուժում է ստանում 1 684 քաղաքացի։