Ադրբեջանը երկու անգամ հրաժարվել է կատարել հայ գերիներին ազատ արձակելու իր խոստումը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Թվիթերի իր էջում գրել է, որ Ադրբեջանը երկու անգամ հրաժարվել է կատարել հայ գերիներին ազատ արձակելու իր խոստումը։

«Սա արդեն երկրորդ անգամն է, որ Ադրբեջանը հրաժարվում է կատարել հայ ռազմագերիներին ազատ արձակելու իր խոստումը։ Առաջին դեպքը եղել է մայիսին, երբ Բրյուսելում խոստում է տրվել, իսկ երկրորդը՝ հիմա, երբ Վաշինգտոնում Ադրբեջանը պարտավորվել է մինչև սեպտեմբերի 30-ը ազատ արձակել 17 հայ ռազմագերիների»,- գրել է Փաշինյանը։

Մայիսի 22-ին Բրյուսելում կայացել էր Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Իսկ սեպտեմբերի 27-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի նախաձեռնությամբ Սպիտակ Տանը տեղի էր ունեցել Հայաստանի ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի և Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևի հանդիպումը։

Մեկնաբանել