Հայաստանի հավաքականներն ուժեղագույն կազմերով կմասնակցեն շախմատի Օլիմպիադային

Շախմատի 40-րդ Համաշխարհային օլիմպիադան կկայանա Թուրքիայի Ստամբուլ քաղաքում օգոստոսի 27-ից սեպտեմբերի 10-ը: Օլիմպիադային մասնակցելու հայտ է ներկայացրել 163 երկիր: Կանանց մրցաշարին կմասնակցի նրանցից 130-ը: Հայատավորվածների թվում են նաև Հայաստանի հավաքականները:

Օլիմպիական կրկնակի չեմպիոն Հայաստանի տղամարդկանց հավաքականը 40-րդ Համաշխարհային օլիմպիադայում հանդես կգա հետևյալ կազմով. Լևոն Արոնյան (2825), Սերգեյ Մովսեսյան (2698), Վլադիմիր Հակոբյան (2697), Գաբրիել Սարգսյան (2679), Տիգրան Լ. Պետրոսյան (2657):

Հայաստանի կանանց հավաքականի կազմը հետևյալն է. Էլինա Դանիելյան (2484), Լիլիթ Մկրտչյան (2449), Լիլիթ Գալոյան (2349), Մարիա Կուրսովա (2338), Աննա Հայրապետյան (2203):

Մեկնաբանել