«Քաղաքացիական պայմանագիրը» ԿԸՀ նախագահի պաշտոնում առաջադրել է Վահագն Հովակիմյանի թեկնածությունը

«Քաղաքացիական պայմանագիր»-ը Հայաստանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահի պաշտոնում առաջադրել է ՔՊ խմբակցության պատվագամավոր Վահագն Հովակիմյանի թեկնածությունը։ Այդ մասին հայտնում է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության Ֆեյսբուքի պաշտոնական էջը։

Խմբակցությունը առաջադրել է նաև ԿԸՀ անդամների թեկնածություններ։

Վահագն Հովակիմյանն էլ տեղեկացնում է, որ դիմում է ներկայացրել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանն իր անդամակցություն դադարեցնելու վերաբերյալ, քանի որ ԿԸՀ անդամներն իրենց լիազորություններն իրականացնելիս չեն կարող լինել որևէ կուսակցության անդամ կամ որևէ այլ կերպ զբաղվել քաղաքական գործունեությամբ։

«Տեղեկացնեմ նաև, որ այսօր նաև ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին եմ ներկայացրել ՀՀ Ազգային ժողովի պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնից և պատգամավորի պաշտոնից հրաժարականիս դիմումները»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է Հովակիմյանը։

ԿԸՀ գործող նախագահ Տիգրան Մուկուչյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հոկտեմբերի 12-ին, նա այդ պաշտոնում է 11 տարի։

Մեկնաբանել