Մոսկվան անդրադարձել է զինծառայողների գնդակահարության տեսագրություններին

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան անդրադարձել է ադրբեջանցի զինծառայողների կողմից հայ զինվորների հանդեպ վայրագությունների տեսագրություններին:

«Նշված տեսագրությունները լի են ծայրահեղ դաժանության կադրերով, և միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բոլոր դեպքերը պետք է մանրակրկիտ հետաքննվեն»,- նշել է Զախարովան։

Նա կոչ է արել Ադրբեջանի և Հայաստանի իշխանություններին անհապաղ կատարել այդ տեսագրությունների համապարփակ, խոր վերլուծություն: Ըստ Զախարովայի՝ այդ հաղորդագրությունների հաստատման պարագայում բոլոր մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն:

«Ռուսաստանը շարունակում է լուրջ ջանքեր գործադրել տարածաշրջանում իրավիճակը բարելավելու և Բաքվի ու Երևանի միջև հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Մենք առաջնորդվում ենք այն սկզբունքով, որ խաղաղությունն այլընտրանք չունի։ Պատրաստ ենք կողմերին ցուցաբերել անհրաժեշտ օգնություն»,- հավելել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը։

Մեկնաբանել