ԱՄՆ-ն անհանգստացած է ադրբեջանցի զինվորների կողմից անզեն հայ գերիներին մահապատժի ենթարկելու հաղորդագրություններից. Նեդ Փրայս

«Միացյալ Նահանգները խորապես անհանգստացած է վերջին հաղորդագրություններից, ըստ որոնց ադրբեջանցի զինվորները մահապատժի են ենթարկում անզեն հայ գերիներին»: Այս մասին Թվիթերում գրել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Նեդ Փրայսը:

Փրայսը կոչ է արել լիարժեք և անաչառ հետաքննություն իրականացնել՝ հավելելով, որ մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն։