Բրիտանական դեսպանությունը սարսափած է ադրբեջանական ուժերի կողմից հայ զինվորների գնդակահարության տեսանյութից

«Բրիտանական դեսպանությունը սարսափած է այն տեսանյութից, որում երևում է, թե ինչպես են գերի ընկած հայ զինվորները գնդակահարվում ադրբեջանական ուժերի կողմից»։ Նման գրառում է արել Երևանում բրիտանական դեսպանատունը։
Դեսպանատունը ողջունել է տեսանյութը համապարփակ հետաքննության ենթարկելու Ադրբեջանի գլխավոր դատախազության հանձնառությունը։ «Ակնկալում ենք, որ հետաքննության արդյունքները կհրապարակվեն։ Ակնկալում ենք, որ վատ վերաբերմունքի, չարաշահումների և կամայական սպանությունների վերաբերյալ բոլոր մեղադրանքները լիովին կհետաքննվեն համապատասխան մարմինների կողմից»,- նշված է հայտարարության մեջ։

Մեկնաբանել