Ակադեմիական քաղաքի գաղափարը կա, կառուցման ժամկետները՝ ոչ

Ակադեմիական քաղաքի գաղափարը լավն է, սակայն դրա կառուցման ժամկետները դեռ հայտնի չեն․ Ազգային ժողովում ներկայացնելով Հայաստանի կրթության մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը՝ հայտարարեց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը՝ մանրամասնելով, որ նախարարությունը չէ այդ քաղաքի կառուցողը։ «Մենք էլ ենք ուզում ունենալ նման քաղաք։ Աշխարհում շատ կան նման քաղաքներ։ Կոնկրետ շինարարության մասով չեմ կարող մանրամասնել, քանի որ դա գլոբալ, մեծ նախագիծ է։ Շատ լավ գաղափար է։ Մենք շուտով, կարծում եմ, կունենանք, թե գործընթացն ինչպես է տեղի ունենալու ու երբ կավարտվի, բայց դա կախված է նաև մեր գործընկերներից»,- ասաց նախարարը։ Նրա խոսքով՝ կստեղծվեն 100 տոկոս պետական ֆինանսավորման մինչ … Continue reading Ակադեմիական քաղաքի գաղափարը կա, կառուցման ժամկետները՝ ոչ