Գրիգորյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում հատուկ ներկայացուցչի հետ

Բրյուսել այցի շրջանակներում Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հանդիպել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի Կովկասում և Կենտրոնական Ասիայում հատուկ ներկայացուցիչ Խավիեր Կոլոմինայի հետ, հայտնում են ԱԽ գրասենյակից։

Հանդիպմանը քննարկվել է Հարավային Կովկասում անվտանգային իրավիճակը: Արմեն Գրիգորյանը մանրամասներ է ներկայացրել է սեպտեմբերի 13-ին Հայաստանի դեմ Ադրբեջանի ագրեսիայից:

«Կողմերը պայմանավորվածություն են ձեռք բերել իրականացնել կանոնավոր երկխոսություն»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել