Կառավարությունն առաջարկում է զորակոչային տարիքը մեկ տարով բարձրացնել

Ազգային ժողովը հոկտեմբերի 4-ի նիստին քննարկեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի փոփոխության նախագիծը, որով նախատեսվում է զորակոչային տարիքը 27-ի փոխարեն սահմանել 28։

«Այս խնդիրն առաջացել է այն հանգամանքից, որ հանրակրթության տևողությունը դարձել է 12 տարի, իսկ 27 տարին մնացել է անփոփոխ։ Այս շեղումն առաջացել է, սա բերում էր արհեստական լուծումների։ Այսինքն՝ ասպիրանտուրայի երկրորդ տարում փորձում էին ամեն կերպ ավարտել դիսերտացիան, պաշտպանել, որպեսզի համարվի, որ այդ ցիկլը փակվել է։ Մենք առաջարկում ենք այդ տարիքը սահմանել 28 տարի, որով կլուծվի այդ խնդիրը»,- նախագիծը ներկայացնելով՝ ասաց ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը։

Նախագիծն երկրորդ ընթերցմամբ քննարկվում է խորհրդարանում։