Բանակը կարիք ունի թե՛ քլունգի և թե՛ տեխնիկայի. զրույց կամավորների հետ

Ադրբեջանի հետ սահմանին տեղակայված հայկական դիրքերի ապահովումն անհրաժեշտ պարագաներով կատարվում է թերի, ներքին ապահովման լոգիստիկան վատ է աշխատում, վստահ են կամավորներ Սուրեն Ստեփանյանն ու Հայկ Կարապետյանը։ Կամավորները ՍիվիլՆեթին պատմում են սահմանային դիրքերի կարիքների մասին, որոնք կամ չեն բավարարվում, կամ թերի են բավարարվում: