ԱԳ նախարարը ԱՄՆ ՄԶԳ կազմակերպչին է ներկայացրել Ժնևում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մանրամասները

արարատ միրզոյան

Հոկտեմբերի 4-ին Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (ՄԶԳ) կառավարիչ Սամանթա Փաուերի հետ։ Այս մասին հայտնում է Հայաստանի արտաքին գործերի նախարարությունը։

Նրանք մտքեր են փոխանակել Գործակալության կողմից Հայաստանում իրականացվող ծրագրերի ընդլայնման հեռանկարների շուրջ: Քննարկվել են կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում համագործակցության հետագա ամրապնդման հնարավորությունները:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև տարածաշրջանային և միջազգային օրակարգի հարցերի:

Արարատ Միրզոյանը Սամանթա Փաուերին է ներկայացրել Ժնևում Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ հանդիպման մանրամասները: Անդրադարձ է կատարվել նաև ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքների վերցմանը, ՀՀ ինքնիշխան տարածքից ադրբեջանական զորքերի դուրսբերմանը:

Մեկնաբանել