Զենքի վերաբերյալ օրենսդրական փաթեթն ամբողջությամբ ընդունվեց

Ազգային ժողովը հոկտեմբերի 5-ին երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Զենքի շրջանառության կարգավորման մասին» օրենքի նախագիծը և կից փաթեթը։ Նախագիծը մշակել էին «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորները։

Գործող կարգավորումների համաձայն՝ որսորդական միության անդամները կարող են ձեռք բերել ողորկափող քաղաքացիական զենք, իսկ ակոսափող քաղաքացիական հրազեն գնելու համար հարկավոր է առնվազն հինգ տարի ունենալ ողորկափող զենք։ Նոր փոփոխությունով՝ այս պահանջը չեղարկվում է, փոխարենը ամրագրվում է, որ ակոսափող քաղաքացիական զենքի թույլտվություն կտրամադրվի այն քաղաքացիներին, որոնք կանցնեն զենքի հետ վարվելու և անվտանգության կանոնների իմացության տեսական և գործնական քննություններ։

Բացի այդ, նոր օրենքով կարգավորվում է հրաձգարանների հարցը։

Պետք է նկատի առնել, որ օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակումից 6 ամիս անց: