Տղա երեխաների դաստիարակության մարտահրավերները․ «Կրթության տապան»

Այսօրվա ծնողի տեսանկյունից տղաները ավելի փխրուն են և վտանգված, քան աղջիկները։ Տնտեսական իրականության զարգացումների վրա հիմնվելով՝ կանխատեսվում է, որ տղաներին աստիճանաբար ավելի դժվար է լինելու աղջիկների հետ մրցել հանրության համար պիտանի լինելու, իրենց կյանքը իմաստավորելու առումով։ Ինչպե՞ս դաստիարակել տղաներին, և ինչի՞ վրա պետք է ուշադրություն դարձնեն տղաների ծնողները։ Թեման Արամ Փախչանյանը քննարկում է ծնողի հետ։

Հաղորդաշարի հեղինակն է «Այբ» հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի նախագահ Արամ Փախչանյանը, նոր թողարկումները հասանելի են ամեն չորեքշաբթի ՍիվիլՆեթի և Բուն TV-ի եթերում։