Ես գնալու եմ այդ ճանապարհով, ես տեսնում եմ այդ ճանապարհը. Նիկոլ Փաշինյան

Հայաստանի հանրապետության շուրջ իրադրությունը շարունակում է մնալ բավականին լարված։ Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով պատգմավորներից մեկի հարցին։ Նա նաև հայտնեց, որ մեկնելու է Պրահա, որտեղ տեղի է ունենալու քառակողմ հանդիպում իր, Ադրբեջանի, Ֆրանսիայի և Եվրոպական խորհրդի նախագահների միջև։ Նաև նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահի հետ։ Նա նաև անդրադարձավ խաղաղության օրակարգին՝ ասելով, որ այդ պատասխանատվությունը ստանձնել է ու գնալու է այդ ճանապարհով, որը տեսնում է։

Մեկնաբանել