Ռազմական վարժանքներ «Մեծն Տիգրանի» հետ՝ առաջնագիծ մեկնելուց առաջ

Ռազմական ամենօրյա վարժանքներ՝ առաջնագիծ մեկնելուց առաջ։ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը կամավորական խմբերին և անհատներին տալիս է ռազմական գիտելիքներ՝ մարտի վարում, հարձակողական տեխնիկա, կրակային և ինժեներական պատրաստություն, առաջին բուժօգնություն։ «Մեծն Տիգրան» աշխարհազորային գունդը ստեղծվել է 1988-ին՝ շուրջ 39 ջոկատից, մասնակցել արցախյան առաջին և հաջորդ պատերազմներին։