Ֆրանսիայի դեսպանն այցելել է Սյունիք, հանդիպել տուժած ընտանիքներին

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն և ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հոկտեմբերի 5-ին այցելել են Սյունիքի մարզ, հայտնում եմ ՄԻՊ գրասենյակից։

Դեսպանը հանդիպել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանին, նրա հետ զրուցել սեպտեմբերի 13-14-ին ադրբեջանական ագրեսիայի հետևանքով մարզի բնակավայրերին հասցված վնասի մասին։ Մարզպետը ներկայացրել է ներկայիս իրավիճակը, նշել առաջնային հարցերը։

Ֆրանսիայի դեսպանն ու ՄԻՊ-ը Սյունիքի մարզպետի և Գորիս քաղաքապետի ուղեկցությամբ այցելել են թիրախավորման հետևանքով տուժած ընտանիքներին․ «Վերիշեն համայնքում հանդիպել են հրետակոծության և արկակոծության հետևանքով վնասված տների բնակիչներին, ինչպես նաև՝ վիրավորում ստացած քաղաքացիական անձի։ Վերջինս բեկորային վնասվածք է ստացել գյուղատնտեսական աշխատանք իրականացնելու ժամանակ»,- ասված է հաղորդագրությունում։