Պրահայում ոչ պաշտոնական հանդիպում է կայացել Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանաի ղեկավարների միջև

Տելեգրամյան ալիքներում տարածվում է Հայաստանի, Թուրքիայի և Ադրբեջանի ղեկավարների և արտգործնախարարների մասնակցությամբ ոչ պաշտոնական լուսանկար՝ Պրաhայի «Եվրոպական քաղաքական համայնքի» համաժողովից։

Զրույցին մասնակցում է նաև Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը։

Սեղանին դրված է ալբանացի գրող Լեա Իփիի «Free: Coming of Age at the End of History» գիրքը։

Ավելի ուշ զրույցին միացել է նաև Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

***

Հոկտեմբերի 5-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ Պրահայում տեղի է ունենալու իր, Ֆրանսիայի նախագահի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը:

«Նաև նախատեսված է հանդիպում Թուրքիայի նախագահի հետ։ Եթե որևէ բան չփոխվի, հիմնական հանդիպումները կլինեն այս ուղղություններով, որն ընդհանուր խաղաղության օրակարգի քննարկման մեջ է տեղավորվում»,- hոկտեմբերի 5-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարել էր ՀՀ վարչապետը։