Մեր նպատակն է արագ մեծացնել տնտեսության պոտենցիալը. Վահան Քերոբյան

Տարեսկզբին մենք գործարկել ենք տնտեսության արդիականացման ծրագիրը, որի առաջին բաղադրիչը ենթադրում է ընկերություններին նոր սարքավորումներ և հոսքագծեր ձեռք բերելու համար ֆինանսական ծախսերի՝ լիզինգի կամ վարկերի տոկոսների փոխհատուցում․ նշում է ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Այդ ծրագրից արդեն օգտվել են 300-ից ավելի ընկերություններ, օգոստոսի վերջի տվյալներով ձեռք են բերվել 20 մլրդ դրամի սարքավորումներ: Քերոբյանն անդրադարձել է տնտեսական ակտիվության բարձր տեմպերին, ՌԴ-ից Հայաստան տեղափոխված քաղաքացիների քանակի շեշտակի ավելացմանը, Փոթիի նավահանգստից հայկական լաստանավի գործարկման ժամկետի հետաձգմանը և ռազմական բյուջեի կտրուկ աճին: