Որքան էլ դժվար լինի՝ Հայաստանը պետք է հնարավորինս պահպանի Ռուսաստանի հետ նրբին հարաբերությունները․ Ռոնալդ Սյունի

Պրոֆեսոր Ռոնալդ Գրիգոր Սյունին և ՍիվիլՆեթի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը զրուցում են Կովկասում և տարածաշրջանում իրավիճակի, Ռուսաստանից Հայաստանի կախվածության մասին, այսօրվա իրադարձությունները համեմատում մեկ դար առաջվա իրողությունների հետ։

Դոկտոր Ռոնալդ Գրիգոր Սյունին Միչիգանի համալսարանի պատմության և քաղաքագիտության պրոֆեսոր է և Չիկագոյի համալսարանի պատմության և քաղաքագիտության պաշտոնաթող պրոֆեսոր: Նա Ռուսաստանի և խորհրդային պատմության վերաբերյալ ավելի քան քսան գրքերի հեղինակ է։