Վուդի Ալենի նոր ֆիլմը` կրկին Նյու Յորքի մասին

Վուդի Ալենը նոր ֆիլմ է նկարահանում Նյու Յորքի մասին, գրում է The Hollywood Reporter պարբերականը` վկայակոչելով Focus Features International ընկերությանը, որը և զբաղվելու է ֆիլմի վարձույթով:

Ինտելեկտուալ կատակերգության վարպետը հավատարիմ է մնում իր սիրելի ժանրին` նոր կինոնկարը լի է լինելու զավեշտալի իրավիճակներով և խճճված երկխոսություներվ: Ֆիլմը դեռևս անվանում չունի, սակայն հայտնի է, որ գլխավոր դերերում հանդես են գալու Ալեք Բոլդուինը, Քեյթ Բլանշեթը, Լուիս Սի Քեյը, Մայք Էմերսոնը, Սալի Հոուքինսը և Պիտեր Սարսգաարդը: Նկարահանումները կմեկնարկեն մինչև այս ամսվա վերջը և կընթանան Սան Ֆրանցիսկոյում և, իհարկե, Նյու Յորքում: Focus Features International ընկերությունը, որն իրականացրել է նաև Ալենի վերջին` «Հռոմեական արկածները», ֆիլմի միջազգային վարձույթը, հայտնում է, որ ռեժիսորի նոր աշխատանքի վերաբերյալ մանրամասներն արտասահմանյան գործընկերներին կներկայացվեն սեպտեմբերին` Տորոնտոյի կինոփառատոնի ընթացքում և նոյեմբերին` Կալիֆոռնիայում` Ամերիկյան կինոշուկայի ընթացքում:

Մեկնաբանել