Փաշինյանը ժամանել է Սանկտ Պետերբուրգ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 7-ին աշխատանքային այցով ժամանել է Ռուսաստանի Դաշնություն՝ Սանկտ Պետերբուրգ, հայտնում եմ վարչապետի աշխատակազմից։

Փաշինյանն մասնակցելու է ԱՊՀ երկրների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

***

Վարչապետը հոկտեմբերի 6-ին աշխատանքային այցով Պրահայում էր։ Չեխիայի մայրաքաղաքում կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը: Փաշինյանը հանդիպում է անցկացրել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ։

Մեկնաբանել