Սյունակի փոխարեն․ Մանուէլ Քեշիշեանի հիշատակին

Մանուէլ Քէշիշեան

Հոկտեմբերի 7-ի առավոտյան ցնցվեցինք հերթական բոթից՝ նախօրեին կյանքից հեռացել է Հալեպի Լ.Ն._Գ.Կ. Կենտրոնական վարժարանի տնօրեն, տեսուչ, հրապարակագիր, մտավորական, բեմադրիչ և ազգային գործիչ Մանուէլ Քեշիշեանը։

Տարիներ շարունակ Մանուէլ Քեշիշեանը ՍիվիլՆեթի սյունակագիրն էր։ Նա իր ուշադրության կենտրոնում մշտապես պահում էր իր սիրելի Հալեպը, հետպատերազմյան քաղաքի հոգսերը, հայկական ժառանգության պահպանությունը, չէր մոռանում նաև ոչ պակաս սիրելի Հայաստանը։ «Հայուն՝ բոլոր հայերուն երկիրը Հայաստանն է, միայն Հայաստանը։ Լափալիսեան այս ճշմարտութիւնը ե՞րբ պիտի հասկնան հայերը՝ բոլորս…»,- գրում էր Մանուել Քեշիշյանը։

Խաղաղություն և լույս Ձեր հոգուն, պարոն Քեշիշեան։ Թո՛ղ Ձեր թողած ժառանգությունը, արժեքներն ու պատգամները հարատև ապրեն, իսկ երազանքները՝ իրականություն դառնան։

ՍիվիլՆեթի խմբագրություն

Մեկնաբանել