Կարեն Անդրեասյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի նախագահ

Արդարադատության նախկին նախարար Կարեն Անդրեասյանն ընտրվեց Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահ, հայտնում է ԲԴԽ պաշտոնական կայքը։

«Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, ՀՀ Բարձրագույն դատական խորհրդում տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որի արդյունքներով ԲԴԽ նախագահ է ընտրվել Խորհրդի նորընտիր գիտնական անդամ Կարեն Անդրեասյանը»,- ասված է հաղորդագրությունում։

***

Կարեն Անդրեասյանը հոկտեմբերի 6-ին Ազգային ժողովի կողմից ընտրվել էր Բարձրագույն դատական խորհրդի անդամ։ Նա հոկտեմբերի 5-ին ազատվել էր արդարադատության նախարարի պաշտոնից:

ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Ջհանգիրյանը հրաժարական էր տվել հուլիսի 1-ին՝ իր մասնակցությամբ սկանդալային ձայնագրության հրապարակումից հետո։