Վահագն Հովակիմյանն ընտրվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախկին անդամ, ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանն Ազգային ժողովի 65 կողմ, 0 դեմ ձայներով ընտրվեց Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) նախագահ։

Խորհրդարանը հոկտեմբերի 7-ի արտահերթ նիստում ընտրեց նաև ԿԸՀ 6 անդամի։ Աննա Գրիգորյանը, Ժիրայր Կարապետյանը, Արուսյակ Տերչանյանը Հանձնաժողովի նոր անդամներ են, իսկ Նունե Հովհաննիսյանը, Սիլվա Մարկոսյանը, Արմեն Սմբատյանը վերընտրվեցին այդ պաշտոնում։

ԿԸՀ նախագահի և 6 անդամի թեկնածություններն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի գործող նախագահ Տիգրան Մուկուչյանի պաշտոնավարման ժամկետը լրանում է հոկտեմբերի 12-ին, նա այդ պաշտոնում է 11 տարի։