- Հայաստանը և Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը։
- Փաշինյան – Օսկանյան լեզվակռիվը։
- Արցախը պատրաստ է բանակցություններ վարել Ադրբեջանի հետ։
- Ռուբեն Վարդանյանին առաջարկեցին պետնախարար դառնալ։
- Սամվել Բաբայանն Արցախում է։
- Արցախում զարգացնում են արևային էներգետիկան։
-
Մարդու իրավունքների (ան)պաշտպանության ռազմավարությունը Վրաստանում
Շոթա Կինչա, OC Media Վրաստանի մարդու իրավունքների նախկին ռազմավարության ժամկետը լրանալուց երկու տարի անց կառավարությունը վերջապես նոր փաստաթուղթ է մշակել։ Սակայն երկար սպասված թարմացումը լավ արձագանք չի ստացել, մասնավորապես, քանի որ այնտեղ բացակայում են ԼԳԲՏ+ անձանց իրավունքների պաշտպանության մասին հիշատակումները: Երբ «Վրացական երազանքի» կառավարությունը, որն այն ժամանակ կոալիցիա էր, ընդունեց երկրի մարդու իրավունքների առաջին ռազմավարությունը 2014-2020 թթ․ համար, այն ներառում էր «սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիման վրա խտրականության դեմ պայքարի» պարտավորություն: Բայց այդ ժամանակից ի վեր կառավարությունը պահպանողական շրջադարձ է կատարել՝ 2023-2030 թթ․ նորացված ռազմավարությամբ։ Կառավարությունն ընդունել է նոր ռազմավարությունն ու ուղարկել խորհրդարանի վերջնական հաստատմանը։ Անտեսված համայնք Փաստաթուղթն արդեն […]
-
Պաշտոնյաններին վերագրվող առանձնատներից մինչև «քեշբեքի» չապահովված արդյունքներ. «Շաբաթվա ֆեյքերը»
ՍիվիլՆեթի փաստերի ստուգման թիմը՝ #CivilNetCheck-ը, «Շաբաթվա ֆեյքերը» հաղորդման շրջանակում պատմում է կառավարության՝ թոշակի հետվերադարձի ծրագրի արդյունքների և նախորդ շաբաթ համացանցում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին և ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին վերագրվող առանձնատների մասին։
-
Արքունիքում ամեն ինչ չէ, որ հարթ է․ Արցախն այս շաբաթ
Բաքվի պլանը։ Որտե՞ղ է Երևանի պլանը։ Արքունիքում ամեն ինչ չէ, որ հարթ է։ Չնայած գազը մասամբ բացեցին, սուր է մնում էլեկտրաէներգիայի հարցը։ Արցախի օմբուդսմենը խաղաղապահներին հորդորում է հարգել մարդկանց անձնական կյանքը։ Բանկային քարտերը առանց միջնորդավճարի։ Հունվարի 27-ի դրությամբ 171 երեխա է ծնվել շրջափակման մեջ։
-
Ղուրանի այրումը՝ մեծ խոչընդոտ ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության համար
Թուրքիան արձագանքել է Իրանում Ադրբեջանի վրա հարձակմանը Թուրքիայի ու Շվեդիայի միջև մեծ սկանդալ է ծագել․ Էրդողանը լուրջ կասկածի տակ է դրել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հարցը Հրդեհ է բռնկվել Ստամբուլի հայկական եկեղեցում․ կան զոհեր և վիրավորներ Կարո Փայլանը հայ-թուրքական սահմանից Էրդողանին ուղերձ է հղել Credits: Ruptly
-
Տեր-Պետրոսյանը Ռուսաստանի դեսպանի հետ քննարկել է Լաչինի միջանցքի հարցը
Այսօր՝ հունվարի 27-ին, Հայաստանի առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ, հայտնում է Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը: «Զրույցի ընթացքում նախագահ Տեր-Պետրոսյանը հատկապես կարևորել է Լաչինի միջանցքի անհապաղ և անխափան վերագործարկման անհրաժեշտությունը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել Մուսինյանը։ Դեկտեմբերի 12-ին մի խումբ ադրբեջանցիներ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Ադրբեջանցի «բնապահպան-ակտիվիստները» «բողոքում են ռուս խաղաղապահների ժամանակավոր վերահսկողության տակ գտնվող տարածքում հանքավայրերի ապօրինի շահագործման դեմ»։ Արդեն 47-րդ օրն է՝ Ադրբեջանը շարունակում է արգելափակված պահել Արցախը Հայաստանին միացնող միակ ճանապարհը։
-
Մոսկվան պատրաստ է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպում
Դեկտեմբերի 23-ին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների չկայացած հանդիպումից հետո Մոսկվան հայտարարում է եռակողմ նոր հանդիպում կազմակերպելու պատրաստակամության մասին։ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հունվարի 27-ին կայացած ճեպազրույցի ժամանակ ասել է․ «Ռուսական կողմը հաստատում է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների միջև Մոսկվայում բանակցություններ կազմակերպելու պատրաստակամությունը՝ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հովանու ներքո։ Այդ մասին մենք տեղեկացրել ենք և Բաքվին, և Երևանին, հրապարակավ խոսել ենք այդ մասին։ Կարծում ենք, որ «գետնի վրա» պարբերաբար առաջացող բարդությունները չպետք է բանակցային գործընթացը «սառեցնելու» պատճառ դառնան»։ Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքի շուրջ ստեղծված իրավիճակին, Զախարովան նշել է, որ ՌԴ պաշտպանության նախարարությունը, խաղաղապահներն ու […]
-
Կացարանի հրդեհից այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է
Ազատ գյուղի զինվորական կացարանում բռնկված հրդեհից այրվածքներ ստացած զինծառայողներից մեկը վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է պալատ, հայտնում է առողջապահության նախարարությունը։ «Այս պահին ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնում բուժում ստացող 3 զինծառայողներից մեկը շարունակում է ինտենսիվ բուժում ստանալ վերակենդանացման բաժանմունքում, բժիշկների գնահատմամբ` նրա առողջական վիճակը ծանր կայուն է: Մյուս երկու զինծառայողների առողջական վիճակը գնահատվում է միջին ծանրության»,- ասված է հաղորդագրությունում։ *** Հունվարի 19-ին Գեղարքունիքի մարզի Ազատ գյուղի տարածքում տեղակայված ՊՆ N զորամասի ինժեներասակրավորային վաշտի կացարանում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է 15 զինծառայող, ևս 3 զինծառայող տարբեր աստիճանի այրվածքներով տեղափոխվել են հիվանդանոցներ։ Քննչական կոմիտեի նախագահն ասել էր, որ նախնական վարկածով հրդեհը տեղի է ունեցել […]