Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելություն ստեղծելու գաղափարը կյանքի է կոչվում․ Լիտվայի ԱԳՆ

Լիտվայի արտաքին գործերի նախարարությունը թվիթերյան էջում գրել է․

«Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ԵՄ դիտորդական առաքելություն ստեղծելու գաղափարը կյանքի է կոչվում։

Գաղափարը առաջին անգամ ԵՄ-ում հնչեցրել են Լիտվայի, Ավստրիայի և Ռումինիայի ԱԳՆ ղեկավարները հունիսին, հայտնում է Լիտվայի ԱԳՆ-ն Թվիթերում։

Եթե ԵՄ առաքելությունը Հարավային Կովկասում ​​երկարատև լինի, ապա դա նշանակալի քայլ կդառնա տարածաշրջանում կայուն խաղաղության ճանապարհին»:

Մեկնաբանել